>


Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Շուշիի գրավումից հետո Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։ Այժմ էլ ապամոնտաժվել և հեռացվել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի քանդակների պուրակի ցուցանմուշները:








Քոչարյանի զոհերը

Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որոնցից առաջինում երևում են Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակում գտնվող քանդակները, իսկ երկրորդում արդեն պուրակն ամբողջովին դատարկված է, և քանդակները պուրակից բացակայում են: «Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգված է թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի գործերի վիճակով:


Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես է ապահովելու դրանց հանրայնությունը»,- ասվում է գրառման մեջ: Քանդակների հեղինակների թվում են Իսահակ Ապրեյանը, Ռոբերտ Ասկարյանը, Վիգեն Ավետիսը, Մայա Ավագյանը, Արա Բադալյանը, Բագրատ Բալաբեկյանը, Լուկա Կալոն, Անտոնիո դի Տոմասոն, Հայկ Հակոբյանը, Սպարտակ Հարությունյանը, Անանիա Քոչարյանը։



 

Сообщение Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները появились сначала на MediaNews.


от admin

-->