>


Անքնության գլխավոր պատճառը… 5 մթերք, որոնք խանգարում են լիարժեք ու խորը քնել, հանգստանալ և ուժ հավաքել

Ոչ միշտ են անքնությունն ու քնի հետ կապված խնդիրները վկայում հիվանդությունների մասին: Լինում է այնպես, որ մարդու սննդակարգում կան անպիսի մթերքներ, որոնք խանգարում են լիարժեք քնելուն: Ցանկալի է սահմանափակել դրանց օգտագործումը օրվա երկրորդ կեսին: 

Картинки по запросу "6 ПРОДУКТОВ, КОТОРЫЕ МЕШАЮТ КРЕПКО СПАТЬ И ВЫСЫПАТЬСЯ"




Քոչարյանի զոհերը






Սուրճ

Կարծում ենք, սուրճի առույգացնող հատկությունների մասին գիտեն բոլորը: Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը մեծ ազդեցություն է ունենում մարդու նյարդային համակարգի վրա: Հրաժարվեք երեկոյան ժամերին սուրճ խմելուց:

Շոկոլադ


Շոկոլադը բարձր կալորիականություն ունի, բացի այդ դրա բաղադրության մեջ ևս կոֆեին կա: Շոկոլադի օգտագործումը մարդու օրգանիզմի վրա որոշակի ծանրաբեռնում է առաջացնում, խթանում է նյարդային համարակգի աշխատանքը և հանգեցնում բարձր տոնուսի:



Ալկոհոլ



Շատերը կարծում են, թե ալկոհոլը թույլ է տալիս հանգստացնել նյարդային համակարգը, սակայն իրականում դա թյուր կարծիք է: Սպիրատյին խմիչքներ օգտագործելուց հետո մարդը չի կարողանում խորը քնել, անընդհատ արթնանում է, իսկ առավոտյան արթնանում է ուժասպառ եղած:

Համեմունքներ

Նկատի ունենք կծու համեմունքները, որոնք այրոցի պատճառ են դառնում և բացասաբար են ազդում ստամոքսի վրա: Կծու համեմունքների օգտագործումը երեկոյան ժամերին կարող է դիսկոմֆորտ առաջացնել և թույլ չտալ լավ քնել:

Ֆասթ-ֆուդ

Արագ սնունդն առանց այն էլ վնասակար է, իսկ երբ այն ուտում են երեկոյան, դա հանգեցնում է անքնության: Բարձր կալորիականությամբ սնունդը մարսելու համար շատ էներգիա է պահանջվում, և օրգանիզմը չի կարողանում լիարժեք հանգստանալ:


от admin

-->