>

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է․




Քոչարյանի զոհերը

«Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշակի ուղղվածության և անորոշ գենետիկական ծագմամբ մի քանի ֆեյք ու անսեռ պարմանուհիներ կամ կանանց փեշի տակ թաքնվող «կտրիճներ» ստահոդ,իրականության հետ որևէ աղերս չունեցող նյութեր են լցնում համացանց,երևի թե նպատակ ունենալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իմ անձը արատավորելու կամ իմ հանրային հեղինակության վրա ազդելու։





Եվ որքան գնում,այնքան անորակ ու անգրագետ ձևեր է ընդունում տվյալ բիոմասսայի վարքը։Էլ 2016թ զինվորական համազգեստով նկարը ներկայավեց որպես 44֊օրյա պատերազմի սելֆի,էլ կորոնավիրուսի «կեղծ» թեստ (ի դեպ,ես հիվանդ ժամանակ թեստ չեմ հանձնել),էլ ներայացվեց,թե տիկնիկային թատրոնն եմ վաճառել հյուրանոցի համար,էլ քաղաքի մայթերը,էլ որն ասեմ,էլ որը…

Ես երբեք չէի անդրադառնա նման զանգվածի հրապարակումներին,բայց իմ բազմաթիվ համակիրների հորդորով այս անգամ արձագանքում եմ։




Ի դեպ,եթե նման գործիքները մտածում են այս կամ այն խախտման կամ քաղաքի մասին,ես երբեք փակ չեմ եղել ոչ քննադատողների առջև,ոչ էլ առավել ևս`իրավապահների։

Համաքաղաքացիներիցս ներողություն եմ խնդրում նման ցածրորակ աղբին անդրադառնալու համար։

Ներքևում`տիկնիկայինի դահլիճն է,որ վերջերս է վերանորոգվել»։

Сообщение Վանաձորի քաղաքապետը հայտարարություն է արել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->