>


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 14-ին այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածք և տեղում ծանոթացել երկու թաղամասերում իրականացվող բնակարանաշինության լայնածավալ աշխատանքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:








Քոչարյանի զոհերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող բնակելի թաղամասերից առաջինում ընթանում են, ընդհանուր առմամբ, 180 բնակարան ունեցող 15 բազմաբնակարան շենքերի շինաշխատանքները՝ 8 շինարարական կազմակերպությունների ներգրավմամբ: Թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին և կտրամադրվի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված ընտանիքներին:
Զեկուցելով աշխատանքների ընթացքի մասին՝ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նախագահին ներկայացրել է, որ շենքերը կունենան 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ: Նախարարի խոսքով՝ 11 շենքերի շինաշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ 4-ինը կսկսվեն օրեր անց:


Բավարար գնահատելով կատարվածը՝ երկրի ղեկավարը հանձնարարել է հարևանությամբ գտնվող հարթավայրային տարածքում առաջիկա ժամանակահատվածում սկսել ևս 10 նմանատիպ բազմաբնակարան շենքերի կառուցումը՝ 120 բնակարաններով, որոնք տրվելու են Հադրութի շրջանի այլ համայնքների բնակիչների:

Հաջորդ թաղամասը, որտեղ եղել է Հանրապետության նախագահը, կրկին կառուցվում է հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Այն նախատեսված է 102 ընտանիքների համար և ամբողջությամբ բաղկացած է լինելու առանձնատներից. շինաշխատանքները իրականացվում են 6 կապալառու ընկերությունների կողմից: Այն ևս նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի վերջին. այստեղ ապրելու հնարավորություն կտրվի հիմնականում Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված բնակիչներին:



Ըստ նախագծի՝ երկու թաղամասերն էլ կեցության համար կունենան բոլոր ենթակառուցվածքները՝ մանկապարտեզ, խաղահրապարակներ, զբոսայգիներ, դպրոցական շենք՝ բոլոր հարմարություններով:
Նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի կարևորությունը, նշել, որ տվյալ թաղամասերում կառուցվող 402 բնակարանները մեծապես օգնելու են մեղմել ստեղծված իրավիճակը:

Сообщение Արցախի Իվանյան համայնքում կկառուցվի ավելի քան 400 նոր բնակարան появились сначала на MediaNews.


от admin

-->