>





Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը «Ամասիա» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Ամասիա գյուղի բնակիչ Արամ Խաչատրյանը և հայտնել, որ Ձորակերտ գյուղի մոտ՝ առվակի ափին տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները առվակի ափին հայտնաբերել են Ամասիա գյուղի բնակիչ 41-ամյա Նորայր Խաչատրյանի դին։





Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս առվակի ափին ձկնորսական կարթով անզգուշաբար կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է։




Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի ձախ ձեռքի ափի մեջ հայտնաբերվել է այրված վերք։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Сообщение Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ 41-ամյա տղամարդը առվակից ձուկ բռնելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->