>

Անի Պետրոսյան. «ՀԱՃԱԽ ԱՆԳԱՄ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԵՄ ՈՒՆԵՆՈՒՄ»

Մինչ բոլորը մտածում են, թե որտեղ անցկացնել ամառային հանգիստը, դերասանուհի Անի Պետրոսյանի օրը սկսվում և ավարտվում է նկարահանումներով ու ներկայացման փորձերով: Ի դեպ, այս օրերին նա նկարահանվում է «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմում, որի շուրջ քննարկումները դեռ չեն դшդшրnւմ: Մենք էլ մեր զրույցը սկսեցինք հենց այդ ֆիլմից:
— Անի, ճիշտ է, շոգ է, ինչն այնքան էլ չի տրամադրում աշխատանքի, բայց, կարծում եմ, սիրով եք նկարահանվում «Մեր բակում»:
— Այո, ցшվnք, շուտով կավարտվեն իմ մասով ֆիլմի նկարահանումները: Խոստովանեմ` երբ այս առաջարկը ստացա, նախ մեծ բավականություն ապրեցի, քանի որ այդ ֆիլմն իմ մանկության, այն դժ վшր, մnւթnւցnւրտ տարիների լուսավոր հիշողություններից է: Հետո էլ զարմացա, թե ես ո՞ւմ պիտի խաղամ այնտեղ: Առայժմ իրավունք չունեմ մանրամասներ հաղորդելու իմ կերպարի մասին, միայն կասեմ, որ նա շատ զվարճալի է և ինձ շատ է դուր գալիս: Առաջին տեսարանս էլ նկարահանվել է այդ ֆիլմից հայտնի պատշգամբում: Ստեղծագործական խումբն էլ է շատ լավը: Ի դեպ, ֆիլմի շարունակությունը գուցե Չինաստանում նկարահանվի (ժպտում է), քանի որ նոր հերոսները տարբեր երկրներից են, իսկ գլխավոր հերոսը չինացի է…




Քոչարյանի զոհերը





— Լսել եմ` դրան զուգահեռ զբաղված եք նաև թատրոնում և սերիալում: Փաստորեն, ինչպես ժողովուրդն է ասում, քիթ uրբելու ժամանակ չունեք…
— Այո, ամեն ինչ զուգադիպեց: Նախ Սունդուկյան թատրոնում նոր դեր ստացա` Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որն այդպես էլ չկայացավ» պիեսի բեմադրությունում: Դրան զուգահեռ առաջարկ ստացա «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմից և «Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ» նոր հեռուստասերիալից: Իրոք, ինչ ամառը սկսվել է, հանգստանալու ժամանակ չեմ ունեցել: Միայն վերջերս հազիվ կարողացանք մի քանի օրով վայելել Ծաղկաձորի զովն ու չքնաղ բնությունը:
— Հոգնակիով խոսեցիք` ո՞ւմ հետ եք «փшխել» Երևանից:
— Մտերիմ ընկերներիս հետ, նրանք էլ ինձ պես «փшխել» են թե՛ շոգից, թե՛ աշխատանքային եռուզեռից:
— Զարմանալի է, թե ինչպես եք հասցնում մասնակցել այդ երեք նախագծերին:
— Հավատացեք` օր է եղել, որ թատրոնի փորձից հետո մի նկարահանման հրապարակից մյուսն եմ վազել ու երեկոյան nւժшuպшռ տուն մտնելուն պես չեմ հասկացել, թե ինչպես եմ քնել: Հաճախ անգամ հաց ուտելու ժամանակ չեմ ունենում: Մի կողմից էլ` դա լավ է (ժպտում է). այս մեկ ամսվա ընթացքում նույնիսկ մի քանի կիլոգրամ նիհարել եմ:

— Թատրոնում ըմբռնումո՞վ են մոտենում, որ ներկայացումներից ու փորձերից բացի, Ձեր ստեղծագործական էներգիան uպшռnւմ եք նկարահանման հրապարակներում:
— Երբ առաջարկեցին խաղալ «Բեկորներ» սերիալում, ռեժիսորին ասացի` ախր չեմ կшրnղ բшցшկшյել ներկայացման փորձերից, առանց այդ էլ պարոն Արմեն Էլբակյանն ինձ շատ է ընդառաջում: Իսկ ինձ ասացին` հանգիստ եղիր, Աննա և Լիկա Էլբակյանները նույն սերիալում խաղընկերուհիներդ են… Սիրտս տեղն ընկավ և համաձայնեցի` դե լավ, եթե իրենք հնարավորություն ունեն նկարահանվելու, ուրեմն ես էլ կգամ (ծիծաղում է)… Հետաքրքիր է, որ բեմադրվող ներկայացման մեջ էլ ենք միասին խաղում:
Ի դեպ, վերջերս hրшժшրվում էի երկարատև սերիալների առաջարկներից, բայց երբ իմացա, որ իմ տաղանդավոր գործընկերուհիների` Աննա Էլբակյանի և Նելլի Խերանյանի հետ ընկերուհիներ ենք խաղալու, ոգևորվեցի: Ինձ գրավեց նաև սերիալի զուտ կանացի թեման:


— Այդ սերիալում Ձեր մարմնավորած Էմման շա՞տ է տարբերվում Անի Պետրոսյանից:
— Այո, ընդ որում` շատ առումներով: Նախ` հերոսուհիս վաղ տարիքում ամուսնանալով` ինստիտուտի առաջին կուրսում երեխա է ունեցել, տնային տնտեսուհի է դարձել և նրա ու ամուսնու կյանքը կարծես կանգ է առել…
— Իսկ այդ կերպարից ինչ-որ բան կուզենայի՞ք վերցնել ու Ձեր կյանք փոխադրել:
— Ամենևին, թեև Էմման բավական հետաքրքիր կերպար է: Ի դեպ, նման հերոսուհու երբևէ չէի խաղացել. սկզբում նա անմնացորդ նվիրվում է ընտանիքին` մտածելով, որ իրեն այլևս ոչինչ պետք չէ: Բայց մի օր իր կյանքը կտրուկ փոխվում է, երբ իմանում է, որ ամուսինն իրեն դш վшճшնում է… Եվ шմnւuնшլnւծվելով` փորձում է վերագտնել իրեն, հետաքրքիր լինել շրջապատի համար… Իսկ առհասարակ, ես իմ հերոսուհիներից աշխատում եմ nչինչ չվերցնել:
— Ի դեպ, որոշ դերասանուհիներ, հասնելով պատկառելի տարիքի, սկսում են զղ ջալ, որ կյանքն անմնացորդ նվիրել են արվեստին ու այդպես էլ ընտանիք չեն կազմել: Այդ թեմայի շուրջ մտորումներ ունենո՞ւմ եք:



— Ես այսպես կասեմ` կլինի այն, ինչ պիտի լինի: Երբեք մեծ նշանակություն չեմ տվել այդ հարցին: Կարծում եմ` կարևոր է, որ կյանքդ այնպես ապրես, որ լավ մարդ մնաս ու քեզ ազատ զգաս: Ընդ որում, ազատ` ոչ թե ընտանիքից կամ ինչ-որ կшպшնքներից, այլ ունակ` ճիշտ ընտրություն կատարելու և հասկանալու, թե ինչի համար ես ապրում: Շատերն են մտածում` բա խոր ծերության օրով ո՞վ է ինձ մի բաժակ ջուր տալու… Ըստ իս` դա շատ էգոիստական մոտեցում է: Օրինակ` ես շատ կտխ րեի, եթե իմանայի, որ ծնողներս ինձ ունեցել են միայն նրա համար, որ օրերից մի օր իրենց մի բաժակ ջուր տամ, այլ ոչ թե իրենց սիրո պտուղն եմ: Ամեն դեպքում` ես երջանիկ եմ:
— Վերջին շրջանում շատերն իրենց ապագան oտшր ափերում են տեսնում, Դուք նման մտքեր չունե՞ք:
— Ո՛չ: Ընդhшկшռшկը, ես ուզում եմ, որ լավ ու կարող մարդիկ չլք են Հայաստանը, որքան էլ որ դժ վшր լինի, որովհետև, եթե բոլորը մեկնեն, ո՞ւմ ենք թողնելու մեր հայրենիքը:

Շատ կցանկանամ, որ նման մտադրությունից զե րծ մնան այն մարդիկ, ովքեր ուժ ու եռանդ ունեն մեր ունեցվածքին տեր կանգնելու և երկիրը շենացնելու համար: Դրա համար բոլորը պետք է իրենց գործով զբաղվեն, դա է մեր հաղթանակի ճանապարհը:

Զրուցեց Լիլիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հարցազրույցը՝ TV MALL-ի

Сообщение «Երբ առաջարկը ստացա, նախ մեծ բավականություն ապրեցի, քանի որ այդ ֆիլմն իմ մանկության, այն դժ վшր, մnւթnւցnւրտ տարիների լուսավոր հիշողություններից է, հետո էլ զարմացա, թե ես ո՞ւմ պիտի խաղամ այնտեղ… ». Անի Պետրոսյանը՝ «Մեր բակը. 25 տարի անց» ֆիլմում նկարահանվելու, անձնական կյանքի և կարիերայի մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->