>


Օգոստոսի 14-ին, ժամը 14:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 1-ին թաղամասում տուն է այրվում։








Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի 1-ին թաղամասի 3-րդ փողոցում գտնվող կիսակառույց տանը:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել են կիսակառույց տան տանիքի փայտե կառուցատարրերը (90 քմ), 5 պատուհան, 4 դուռ, կենցաղային իրեր և բուսածածկույթ (200 քմ): Տան սեփականատերը ստացել է ձեռքերի այրվածք:

Сообщение Գառնի գյուղում տուն է այրվել․տան սեփականատերը ստացել է ձեռքի այրվածքներ появились сначала на MediaNews.


от admin

-->