>

Հաջորդ պш տեր шզմը երկար չի տեւի, հետո կլինի այն, ինչ կլինի․․․ Հակառակորդը այլ տարբերակ չի թողնում

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 9 -ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:




Քոչարյանի զոհերը

Արշակ Կարապետյանը ողջունել է Զասին և ընդգծել․ «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ»:





Կարապետյանը նշել է, որ սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ մայիսին երկու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հայկական տարածք ներխուժման պատճառով։

«Հայաստանը խաղաղության կողմնակից է, մենք որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին:


Մենք փորձում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը։ Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», ընդգծել է նախարարը:

Արդյոք դա նշանակում է, որ սպասվում է նոր պատերազմ: Մինչ այժմ Պաշտպանության նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տվել, այնուամենայնիվ, իշխանություններին մոտ կանգնած մեր զրուցակիցը հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, պատասխանել է.

«Հակառակորդի տարածքում կան ռազմավարական թիրախներ, որոնք այժմ մեր նշանառության տակ են:



Օգտագործելով ՀՀ Զինված ուժերի զինանոցում առկա բոլոր հայտարարագրված և չհայտարարագրված միջոցները՝ հակառակորդին հասցվելու է անդառնալի վնաս, որից հետո այս պետության գոյությունը հարցականի տակ է դրվելու:

44-օրյա պատերազմի ընթացքում, հաշվի առնելով դրանց օգտագործման անդառնալի և աղետալի հետևանքները, դրանք չօգտագործվեցին: Սակայն հակառակորդը այլ տարբերակ չի թողնում: Նոր պատերազմը կլինի պատերազմ գոյության համար»:

Հարցին, թե կոնկրետ ինչ թիրախների եւ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Մեր զրուցակիցը միայն հավելել է, որ հաջորդ պատերազմը երկար չի տեւի, հետո կլինի այն, ինչ կլինի:

Сообщение Հակшռակпրդը այլ տшրբերակ չի թողնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->