>


Մետաղական սպունգի միակ թերությունն այն է, որ հարմար չէ ցանկացած մակերեսի համար, քանի որ կարող է խազեր թողնել: Ինքներդ որոշեք, որ դեպքում այն օգտագործել, իսկ երբ՝ զերծ մնալ:

Ահա կոշտ սպունգի կիրառման մի քանի ոչ ստանդարտ եղանակ, որոնք կհեշտացնեն ձեր կենցաղը:






Գազարի մաքրում





Սպունգը հարմար է գազարի արագ մաքրման համար: Ցեխը հեշտությամբ է մաքրվում: Եթե ուղիղ գազար եք ընտրել, մի քանի վայրկյանում կհասնեք հրաշալի արդյունքի: Բացի գազարից, կարող եք մաքրել նաև բարակ կեղևով մանր կարտոֆիլ:

Սպունգով կարող եք լվանալ բանկայի եզրերին առաջացած ժանգը


Այն կվերացնի անհարթությունները, քանի որ փայլեցնում է ապակին: Այս դեպքում կոշտ սպունգ օգտագործելիս մաքրող միջոցներ պետք չեն:



Եթե կերամիկական սպասք պիտի լվանաք, թեթևակի շփեք սպունգով, ու կտեսնեք, թե այն որքան հարթ ու մաքուր դարձավ:



Եթե ունեք սպիտակ ռետինե տակացուով սպոտային կոշիկ, այն կարող եք անթերի մաքրել կոշտ սպունգի օգնությամբ: Թաթախեք այն սոդայի մեջ ու շփեք կոշիկները:

Եվ կոշտ սպունգի կիրառման ամենաանապսելի եղանակը. դրա օգնությամբ կարող եք փափկեցնել կրունկների կոպտացած մաշկը, ազատվել կոշտուկներից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->