>





Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 12-ին դռնփակ նիստ է անցկացրել՝ քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց թեկնածությունները։





Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։




Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով, ԲԴԽ որոշումներ է ընդունել՝ Հանրապետության նախագահին առաջարկել 3 դատավորների թեկնածությունները՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։ Այդ դատավորներն են․

  1. Սամվել Լևոնի Գրիգորյան,
  2. Արման Աշոտի Կուրեխյան,
  3. Գոռ Գագիկի Թորոսյան։

Сообщение ԲԴԽ-ն 3 դատավորի թեկնածություն է առաջադրել՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար появились сначала на MediaNews.


от admin

-->