>





Իրանի իշխանությունները երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված հնգօրյա հանգստյան օրեր են հայտարարել և արգելել տեղաշարժը երկրի շրջանների միջև: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:





Կորոնավիրուսի տարածման դեմ շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին հայտնել է, որ տեղաշարժման սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 15-ից և շարունակվեն մինչև օգոստոսի 21-ի առավոտ: Նա հավելել է նաև, որ բոլոր հիմնարկները, գրասենյակներն ու բանկերը դադարեցնելու են աշխատանքները:




Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 մլն 389 հազար 85 դեպք,  մահացել է 97 հազար 208 մարդ: Պատվաստվել է 18 մլն 581 հազար 226 մարդ, որոնցից 3 մլն 813 հազար 628-ը՝ երկու դեղաչափով:

Сообщение Իրանում կորոնավիրուսի պատճառով լոքդաուն է հայտարարվել появились сначала на MediaNews.


от admin

-->