>

Հայաստանի աշխատաշուկայում հնդիկները մեծ թիվ չեն կազմում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:





«Ես պարբերաբար հետևում եմ միգրացիան ծառայության կայքին և տեսնում եմ այդ շարժը: Նրանք անպայման պետք է Հայաստանում կացության կարգավիճակ ստանան: Ես տեսնում եմ, թե նրանցից քանիսն են ստացել նման կարգավիճակ և բացի դրանից նրանք անպայման պետք է աշխատանքի թույլտվություն ստանան, որ կարողանան էստեղ աշխատել»,-ասաց նա:





Բեժանյանը նկատեց, որ գործատուն, երբ դիմում է թափուր տեղը լրացնելու համար, երբ տեսնում են, որ չկա համապատասխան մասնագետ, դրանից հետո նոր իրենք վերցնում են օտարերկրացուն աշխատանքի, կապ չունի՝ հնդիկ է, թե այլ ազգի ներկայացուցիչ. «Այսինքն եթե այստեղ մենք գործ չունենք սևով աշխատելու հետ, հնդիկները հայերի հետ չեն մրցակցում, որովհետև նախապատվությունը տալիս են ՀՀ քաղաքացիներին: Եթե աշխատող չեն գտնում, նոր իրենց են վերցնում:
Ես օրենքի տեսանկյունից եմ մեկնաբանում, թվային տվյալ չեմ կարող ասել, բայց որքանով հետևում եմ կացություն ստացածների վիճակագրությանը, թե որ երկրներից ինչ կացության կարգավիճակ են ստացել, ինչ ժամկետներով, տեսնում ենք, որ իրենք մեծ թիվ չեն կազմում»,-ասաց նա:

Տաթևիկ Բեժանյանի խոսքով, Հնդկաստանից եկած և կարգավիճակ ստացածների մեջ ուսանողներն ավելի մեծ թիվ են կազմում, քան աշխատողները. «Մյուս կողմից էլ իրենք ավելի հաճախ Հայաստանը որպես տարանցիկ երկիր են օգտագործում: Մեր աչքին կարող է իրենք շատ են երևում, բայց քանի որ գալիս-գնում են, մեզ անընդհատ թվում է, թե իրենք շատ են մեր շրջապատում: Իրականում այդքան էլ շատ չեն»:


Անդրադառնալով Հայաստանի արտագաղթին և դիտարկմանը, որ 2021 թվականին սպասվում էր ամենամեծ միգրացիան՝ հաշվի առնելով, որ սահմանները բացվել են, նա նկատեց, որ սահմաններն այդքան էլ չեն բացվել. ««Մենք Եվրոպա չենք կարող գնալ: Բացի տուրիստական որոշ ուղղություններից, այլ վայրեր գնալ չենք կարող: Օրինակ, եթե անգամ ուզենաք որպես տուրիստ գնալ Ֆրանսիա, չեք կարող: Այսինքն շատ քիչ հնարավորություններ ունենք դուրս գալու: Ռուսաստանն է բաց և մեր միգրացիայի 95 տոկոսից ավելին բաժին է հասել Ռուսաստանին: Եվ բնական է, որ հիմա էլ էլի Ռուսաստան պետք է գնան: Ճանապարհը բաց է, դա մեր հիմնական ուղղությունն է, աշխատանքային միգրացիայի 96 տոկոսից ավելին Ռուսաստանին է բաժին ընկնում: Այս իմաստով բան չի փոխվել»:



Ինչ վերաբերում է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության սպասվող խստացումներին, Բեժանյանն ասաց, որ չի բացառվում, որ ՌԴ-ում միգրացիոն ռեժիմի խստացումները որոշակիորեն նվազեցնեն միգրացիան դեպի Ռուսաստան:

«Այս տարվա ընթացքում չեն ազդի, որովհետև այդ խստացումները դեռ ուժի մեջ չեն մտել: Երբ 2022 թվականի ուժի մեջ կմտնեն, այդ ժամանակ մենք կտեսնենք, թե ինչ ազդեցություն կունենան: Անպայման դրանք ազդեցություն կունենան, որովհետև կամ կստիպեն, որ մարդիկ ուզած-չուզած կստանան մուտքի արգելք, կամ չեն կարող իրենց կացությունն օրինականացնել: Եթե հանկարծ սկսեն զանգվածային ստուգումները, դեպորտների շարք անօրինական գտնվողների նկատմամբ, իհարկե, այդ խնդիրը կառաջանա:

Դեռևս որևէ բան չի փոխվել Ռուսաստանում: Այն, ինչ էլ ընդունել են, 2022-ից նոր սկսելու են ուժի մեջ մտնել: Այնպես որ այս պահին բողոքներ չկան, պարզապես մարդիկ ունեն մտավախություններ»:

Сообщение Հայաստանի աշխատաշուկայում հնդիկները մեծ թիվ չեն կազմում. Նրանք ՀՀ-ն որպես տարանցիկ երկիր են օգտագործում появились сначала на MediaNews.


от admin

-->