>




Քոչարյանի զոհերը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից մեկն է:





«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը 6 առաջատարների շարքում է: Նրանք հավաքել են 5-ական միավոր: Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանն ունեն 4-ական միավոր:




Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։

Сообщение Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի առաջնության առաջատարներից է появились сначала на MediaNews.


от admin

-->