>


Եթե հաճախ եք օգտագործում մեծ բանկաներ, շշեր, հավանաբար գիտեք, թե որքան դժվար է դրանք լվանալը։ Որքան էլ ողողեք, միևնույնն է, դրանք ներսից մնում են փոշոտ ու կանաչավուն։

Կա 3 հնարք, որոնց օգնությամբ հեշտությամբ կարող եք շիշը լվանալ ներսից այնպես, որ չմնա նստվածք ու կեղտ։




Քոչարյանի զոհերը



Ահա 3 խորհուրդ





Ձվի կեղև+սոդա

Այս մեթոդի մինուսը կայանում է նրանում, որ պետք է ձվի կեղև հավաքել։ Միայն 1 անգամ լվանալու համար պետք է 10 հում կամ եփած հավկիթի կեղև։ Մանրացրեք կեղևը 5-10 մմ չափի կտորների։

Լցնել մանրացրած կեղևը շշի մեջ, առանձին սոդայով լուծույթ պատրաստել՝ 1 լ ջրին 50 գ սոդա ավելացնելով։ Անհրաժեշտ է մոտ 3 լ լուծույթ։ Լցնել այն կեղևով շշի մեջ ու թողնել 2 ժամ։




Ժամանակը լրանալուն պես լավ թափահարել շիշը և պտտել այնքան, որ նստվածքից անգամ հետք չմնա։ Պարզաջրել ու օգտագործել տարան։

Բրինձ+լվացող հեղուկ միջոց



Այս հնարքի տեխնիկան նման է առաջին տարբերակին, սակայն բաղադրիչներն են ուրիշ։ Բրինձ, աման լվանալու գել ու ջուր միացնել։ Բրինձը կարող եք փոխարինել որևէ այլ նպարեղենով։

Լցնել բաղադրիչները շշի մեջ, թափահարել, գլորել։ Պարզաջրել ու համարձակ օգտագործել։

Ջուր անհրաժեշտ է մոտ 5 լ։

Եղինջ

Բրինձով հնարքը լավագույնն է, սակայն կարող եք փորձել նաև այս տարբերակը։ Միայն թե եղինջ օգտագործելիս չմոռանաք ձեռնոցներ հագնել։

Շշի մեջ եղինջ ու տաք ջուր լցնել։ Թափահարել, դատարկել ու պարզաջրել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->