>


-Հղիանալու ու երեխա ունենալու փոխարեն՝ ավելի լավ էր աշխատեիր, գոնե ամուսնուդ ատամները բուժեիք,- հայտնեց սկեսուրս․․․

Այս պատմությունը տեղի է ունեցել ընկերուհուս հետ, պատմում եմ նրա թույլտվությամբ: 

Երևի շատ եք լսել պատմություններ ընտանիքների մասին, որտեղ սկեսուրը հանգիստ չի տալիս երիտասարդներին:










Պատմում եմ ընկերուհուս խոսքերից.

Իռենը մեր երրորդ աղջիկն է, շատ ցանկալի ու սպասված երեխա է: Առաջին դեկրետից հետո այդպես էլ չկարողացա դուրս գալ աշխատանքի, քանի որ հետո ծնվեց երկրորդ բալիկս, հետո՝ երրորդ: Ես ու ամուսինս շատ էինք երազում մեծ ընտանիք ունենալու մասին:



Քանի դեռ երեխաները փոքր էին, մենք իհարկե խնայում էինք գումարը, ամուսինս գործից հետո դեռ կողմնակի աշխատանք էր ունենում: Ես էլ առավոտից երեկո երեխաների հետ էի, տան գործերն էի անում: 

Իսկ սկեսուրիս բարկացնում էր այն, որ ես տանն եմ: Կարծում էր, եթե տանն եմ, ուրեմն ոչինչ չեմ անում:




Երբ իմացա, որ հղի եմ երրորդ երեխայով, սկեսուրս սակնդալ սարքեց: Ասում էր, դու չես ուզում աշխատել, դրա համար անընդհատ հղիանում ես: Ինչու՞ ես որդուս ձեռք առնում: Թե ինչի տղաս նման ճակատագրի արժանացավ… Ասում է, որդիս պիտի ատամները բուժի, հերիք է տանը անգործ նստես, գնա աշխատելու: 

Այդ կինը չէր հանդարտվում: Ամուսինս այնքան է նրան խնդրել՝ չխառնվել մեր կյանքին, սակայն նա շարունակ ինձ էր մեղադրում:

Ես այնքան նեղացա, որ որոշեցի թույլ չտալ տեսնել երրորդ բալիկիս: 3 տարի շարունակ նրան չթողեցի գալ մեր տուն: Ամուսինս խնդրում էր հաշտվել մոր հետ, բայց նաև գիտակցում էր, թե նա որքան է ինձ ցավեցրել իր խոսքերով ու արարքներով:

Мы ничем не жертвуем ради ребёнка

Երևի 3 տարվա ընթացքում սկեսուրս հետևություններ արեց, գուցե և հասկացավ, որ արդարացի չի վերաբերվել ինձ: Արդեն մի քանի ամիս է, ինչ սկսել է զանգել, երեխաներին նվերներ ուղարկել, իսկ հաջորդ շաբաթ մեզ իր տուն է հրավիրել, ասաց, որ պիտի առանձնահատուկ պատրաստվի ու խնդրեց անպայման գնալ:

Հիմա մտածում եմ՝ արժե ներել թե ոչ… Իմ փոխարեն ինչպե՞ս կվարվեիք:


от admin

-->