>


Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.2 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 34-ամյա Արտաշ Սարիբեկյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 25-ամյա Գրիգորի Մուրադյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։








Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Մարիամ Վանյանը և 9-ամյա Արման Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։



Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները «07»-ի վարորդի կինն ու երեխան են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford-ն ու «07»-ը. «07»-ի վարորդի կինն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց появились сначала на MediaNews.


от admin

-->