>

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանի ամբողջ տարածքում վերահսկողություն են հաստատել, հաղորդում է «Ալ Արաբիա» – ն:





Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել էր, որ «Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու։





Ինչպես հաղորդել է Al Arabiya-ն, Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։


Ինչպես Twitter-ում հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, շարժումն իր ստորաբաժանումներին հրաման է տվել չգրոհել Քաբուլը:



«Թալիբան» շարժման զինյալների կողմից երկրի խոշոր քաղաքների վրա հարձակման հետևանքով Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը, գտնվում են մայրաքաղաքի մերձակայքում և հսկողության տակ են վերցրել Քաբուլի համալսարանը: Մինչդեռ Աֆղանստանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ վերահսկում է իրավիճակը երկրի մայրաքաղաքում:

Ընդ որում, Աֆղանստանի առաջնորդի վարչակազմը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։

Թալիբներն ավելի ուշ հայտարարել են, որ մտադիր չեն վրեժխնդիր լինել, և Քաբուլում բոլոր պաշտոնյաները կգտնվեն անվտանգության մեջ։

Сообщение Թալիբները հայտարարել են, որ ամբողջ Աֆղանստանում վերահսկողություն են հաստատել появились сначала на MediaNews.


от admin

-->