>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:





Այս շաբաթ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հանդիպեցին, դրնաից առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն էր Հայաստանում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց այլընտրանքային ուղների հետ կապված, որ Հայաստանը հնարավոր է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ի՞նչ էբ տեղի ունենում արտաքին ճակատում և Հայաստանը փորձո՞ւմ է արդյոք մանևրել այս իրավիճակում, թե ոչ:





Ներկայիս իրավիճակը, որն ուրվագծվում է ձեր կողմից նշված արտաքին քաղաքկան և ռազմաքաղաքական իրադարձություններով, Հայաստանից պահանջում է ամքսիմալ ճկունություն, որպես ուղղակի կենսական հրամայական: Հայաստանը, պարզապես չի կարող այդ ճկունությունը չդրսևորել: Դա էլ նաև արտացոլվում է, այո, պաշտոնական Երևանի կողմից արված հայտարարություններով: Սա է ընդհանուր պատկերը, իսկ եթե մասնավորեցնենք, ապա Ադրբեջանն իր անհամարժեք վարքով, ավելի ճիշտ բեսպրեդելով իրեն դնում է պարզապես պատմության սխալ կողմում, դնում է բանականությունից, քաղաքակրթությունից դուրս: Մյուս կողմից, այն սրացումը, որ մենք ունենք մայիսի 12-ից ի վեր, Ռուսաստանը Հայաստանի մասով կորզեց առավելագույնը: Հիմա Ռուսաստանը կարող է հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած տեղում տեղակայել ցանկացած քանակի զորք, և դա բացատրել Հայաստանի անվտանգությամբ: Իհարկե, դա փաստ չէ, որ դա արվում է մեր գեղեցիկ աչքերի համար: Ռուսաստանը դեռ առավելագույնը չի կորզել Ադրբեջանից և այստեղ է, որ մենք տեսնում ենք լուրջ ստորջրյա հոսանքներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի նախկին դիվանագետներից ոմանք զազրախոսում են և ուղղակի անհանդուրժելի արտահայտություններ են թույլ տալիս ոչ միայն ռուսական պետության, նրա քաղաքականության, այլև ռուս ժողովրդի նկատմամբ: Դա բավականին սուր արձագանք է գտնում Մոսկվայում և Մոսկվան էլ սպառնում է, որ դա անհետևանք չի մնա: Բացի դրանից, այո, Բաքուն վարձահատույց չի եղել Մոսկվային այն բոլոր աննախադեպ ծառայությունների համար, որը Մոսկվան մատուցեց Բաքվին անցած 10-ամյակից ավելի ժամանակահատվածում, և որի վերջարդյունքում Բաքուն Արցախի Հանրապետության տարածքի 3/4-ը վերցրեց իր հսկողության տակ: Բնականաբար, Մոսկվան չի ուզում նման ծառայությունները անել անվճար, բարեգործական հիմունքներով: Բնականաբար, Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ճոճանակը ուղղում է հակառակ ուղղությամբ: Դրա վկայությունն են նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև՝ հայկական բանակի վերազինման վերաբերյալ: Այստեղ շատը կարևոր է նշել, որ Հայաստանը չպետք է բավարարվի միայն ու բացառապես ռուսական սպառազինությամբ, որովհետև դա հաստատապես բավարար չի լինելու մեր գերխնդիրը կատարված համարելու համար: Այն է՝ ունենալ բանակ, որը պատրաստ է 5-րդ և հետագա սերունդների պատերազմներին: Բացի դրանից, միայն բանակով չէ, որ հաստատվում է անվտանգություն: Անվտանգությունը, ի վերջո, ոչ թե արդյունք է, այլ գործընթաց: Այդ իմաստով, Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացնի իր բոլոր քաղաքականությունները:


Մոսկվայում կարևորեցին Հայաստանի բանակի արդիականացման խնդիրը: Արդյոք սրանք զուտ կարգախոսային հայտարարություններ էին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն այս ոլորտում որևէ առարկայական օժանդակաություն ցուցաբարել, հավանաբար չի կարող:

Իհարկե, կարող է Հայաստանի պահանջմունքները բավարարել, բայց իհարկե, ողջ ամբողջությամբ: Համենայնդեպս, այն բարձրտեխնոլոգիական բաղադրիչով զինատեսակների մասով Հայաստանը պետք է մտածի, թե ոնց է սպառազինվելու և հետագայում իր ռազմատեխնիկական միջազգային համագործակցության ճարտարապետության ինչ փոփոխություններ պետք է իրականացնի այդ ուղղությամբ: Ի վերջո, տեսեք, Ղազախստանը լինելով ՀԱՊԿ անդամ երկիր համագործակցում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, հետևաբար ո՞վ ասաց, որ նույնը անել Հայաստանին չի կարելի: Այնպես որ, Հայաստանն այստեղ անելիքներ շատ ունի, ՀՀ կառավարությունը դրա համար օժտված է համապատասխան մանդատով, և ստանալով այդ մանդատը, ն աև կարողություններով: Հայաստանում ներքաղաքական կայունությունը դարձել է իրականություն՝ չնայած 5-րդ շարասյան և 6-րդ պալատի կողմնակի աղմուկներին: Այնուամենայնիվ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է, և դա գուցե բերի որոշակի որակական փոփոխությունների մեր քաղաքականության մեջ:



Այս բոլոր զարգացումներն արդյոք հուշում են, որ Հայաստանը ձեր նշած դիվերսիֆիկացիային պատրաստ է, թե՞ այս ամենը Ռուսաստանին ուղղված որոշակի մեսիջներ են:

Եթե խոսքը վերաբերում է կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ապա դա մեսիջ էր ոչ միայն Ռուսաստանին, այլ ընդհանրապես և Ադրբեջանին, և Թուրքիային, և մեր արևմտյան գործընկերներին, ընդհանրապես միջազգային հանրությանը, թե որոնք են Հայաստանի մտադրությունները: Սա շատ կարևոր ուղերձներ էին, որ Հայաստանը որևէ ագրեսիվ նկրտումներ չունի, բայց մյուս կողմից Հայաստանն ամեն ինչ անելու է այլոց ագրեսիվ նկրտումները զսպելու համար, և դա Հայաստանի միանգամայն օրինական իրավունքն է:

Сообщение Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած ճոճանակը ուղղում է հակառակ ուղղությամբ появились сначала на MediaNews.


от admin

-->