>

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Ինքս ինձ խոստացել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Եվ հավանաբար չեմ էլ զբաղվի… Սակայն ես այս երկրի համար մտահոգ մարդ եմ՝ ով առանց Հայաստան աշխարհի չի կարող նույնիսկ մեկ րոպե ապրել: Այս հինգ ամիսների ընթացքում մտերիմներս և ընկերներս անընդհատ հարցնում էին՝ արդյոք ես վստահում եմ Նիկոլ Փաշինյանին:







Քոչարյանի զոհերը

Հիշում էիք ասում էի՝ անձամբ չեմ ճանաչում, չեմ շփվել, բայց հրապարակային խոսքի մեջ ազնվություն եմ տեսնում: Այսօր համոզվեցի, որ չէի սխալվում… Մեծ հուզմունքով ունկնդրեցի նրա հրաժարականը… Աստված իմ, որքան է նա սիրում իր Հայրենիքն ու ժողովրդին:


Սիրելի հայրենակիցնե՛ր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անխոս վկայությունն է նրա ազնվության… Այսօր ևս մեկ անգամ մեր օրերի անկոտրում հերոսն իր և իր ընտանիքի կյանքը դրեց ազատ եւ երջանիկ Հայաստան ունենալու համար մղվող պայքարի զոհասեղանին` հանուն ճշմարտության, օրինականության, արդարության, խոսքի ազատության:

Մենք բոլորս պարտավոր ենք պայքարել, որպեսզի նրա նկատմամբ ոչ մի դավադրություն չլինի… Եվ ուրեմն, կեցցե՛ Նիկոլ Փաշինյանը, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են ազատ եւ երջանիկ Հայաստանում:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->