>


Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 724-ի։








Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ կազմակերպությունը սատարում է Հայիթիի կառավարության ջանքերը՝ վերջին երկրաշարժի հետեւանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար և պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել:


Այսօր առավոտյան Հայիթիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 35 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է շուրջ 125 հազար մարդ:



Նախօրեին Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ։ Հայիթիի ղեկավարությունը երկրաշարժից հետո որոշում էր կայացրել մեկ ամսով երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Շաբաթ օրը տեղի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի քաղաքացիներին ՝ կոչ անելով արյուն հանձնել աղետի հետևանքով տուժածներին օգնելու համար:

Сообщение Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 724-ի появились сначала на MediaNews.


от admin

-->