>


Այսօր, օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։








Իչնպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, 1-ին դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։


Ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։ Դեպքի վասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շնող գյուղի վարչական տարածքի Քբախնուտ կոչվող տարածքի հանդամիջյան ճանապարհին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են։ Դիերը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի և մահացածերի ինքնությունը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Ողբերգական դեպք Լոռու մարզում․ Շնող գյուղի հանդամասում տրակտորը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդամասում․ հայր ու որդի տեղում մահացել են появились сначала на MediaNews.


от admin

-->