>

Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չեի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով, և նրա համար, որ ստիպված էի միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր:

Մի անգամ նա եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:




Քոչարյանի զոհերը

Հաջորդ օրը դասընկերս ասաց.




— Մայրդ մի աչքանի է? ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:

Հետո ես սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր, ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ նա եկավ հետևիցս` Սինգապուր:


Երեխաներս նրան տեսնելով ` վախեցան: Նրան դուրս արեցի տանից…, նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են` ես գնացի… հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհիս ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ…գրված էր…


Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինեի, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս այստեղ:

Գիտե՞ս, երբ դու փոքր էիր քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրեցիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով… մեծ սիրով քո մամա…

 Նյութի աղբյուրը` info-arm.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->