>

«MetroPoll» ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը․ հուլիս 2021» խորագրով իր զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատաոճի նկատմամբ ընտրողների վերաբերմունքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։




Քոչարյանի զոհերը

Ըստ այդմ՝ հարցվածների 48․1 տոկոսը հայտարարել է, որ հավանություն է տալիս Էրդողանի գործելաոճին, իսկ 47 տոկոսը դժգոհություն է հայտնել այդ առթիվ։ Հարցվածների 4․9 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։





Ուշագրավ է, սակայն, որ հենց «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում Էրդողանի գործելաոճին հավանություն է տվել միայն ընտրողների 81․3 տոկոսը, այն դեպքում, երբ նախորդ ամիս՝ 2021թ․ հունիսին, այդ ցուցանիշը կազմում էր 89 տոկոս։


Այլ կերպ ասած՝ մեկ ամսվա ընթացքում ԱԶԿ-ականների շրջանում Էրդողանի նկատմամբ անվստահությունն ու դժգոհությունը կրկնապատկվել է՝ 8․9 տոկոսից հասնելով 16․8 տոկոսի։

Մյուս կողմից, ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ներկայացուցիչների շրջանում նույն ժամանակահատվածում Էրդողանի վարկանիշը բարձրացել է։ Եթե հունիսին Էրդողանի գործունեությանը հավանություն էր տալիս ԱՇԿ-ական ընտրողների 53․1 տոկոսը, ապա հուլիսին այդ ցուցանիշն աճել է շուրջ 23 տոկոսով՝ հասնելով 76․8 տոկոսի։



Ուշագրավ է նաև, որ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) շարքերում հուլիսի դրությամբ Էրդողանի գործուներության նկատմամբ վստահությունը նախորդ ամսվա համեմատ աճել է շուրջ 20․5 տոկոսով՝ 12․4 տոկոսից հասնելով 32․9 տոկոսի։

Հանրապետական դաշինքի մեկ այլ անդամի՝ «Saadet» կուսակցության ներկայացուցիչների շրջանում Էրդողանի հանդեպ գոհունակությունը մեկ ամսում 31․6 տոկոսից հասել է 68․4 տոկոսի, իսկ «İyi» կուսակցության անդամների շրջանում՝ 9․9 տոկոսից բարձրացել է մինչև 11․9 տոկոս։

Сообщение Էրդողանի գործունեության նկատմամբ համընդհանուր վստահությունը նվազել է появились сначала на MediaNews.


от admin

-->