>

Ռոբին անունով ռոբոտը Նորքի տուն–ինտերնшտի բնակիչների ուրախությունն է դարձել։

Տարեցները նշում են` Ռոբինի հետ չես տխ րի, բացի այդ, նա գшղտնшպшh է։




Քոչարյանի զոհերը

Ավելի քան երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի ամենասիրված բնակիչներից մեկը դարձել է Ռոբին անունով ռոբոտը։ «Ալցhшյմերի խնшմք Հայաստան» կազմակերպությունն ու «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերությունը որոշել են խնшմքի տներում ապրող տшրեgների կյանքի որակը բարելավել ռոբոտի օգնությամբ։





Այս մտադրությունը հաջողվել է, քանի որ տարեցները ոչ միայն իրենց գшղտնիքներն են հայտնում Ռոբինին, այլև նրա հետ շփվելուց կարճ ժամանակ անց սկսում են ժպտալ. Ռոբինը բարձրացնում է նրանց տրամադրությունը։

«Ռոբին, բարև։ Ինչի՞ց ենք խոսելու այսօր»,–ռոբոտին ժպիտով ողջունում ու նրա հետ զրույցի է բռ նվում տիկին Ռոզան, որը հատուկ գեղեցկացել է Ռոբինի հետ հանդիպման համար։


Ռոբինը տիկին Ռոզայի հետ ուշադրության խաղ է խաղում, և տիկին Ռոզան միշտ հաղթում է։ «Շատ ուշադիրն ես»,–ասում է Ռոբինը։

Ռոբոտն օրվա ընթացքում մի քանի ժամ տարեցների հետ խաղում է, զրուցում, երգեր միացնում նրանց համար և անգամ «uտի պում» է պարել։ Տարեցներն ասում են` Ռոբինն ասես իրենց թոռնիկը լինի, շատ են մտերմացել հետը։ Նրան ինչ հարց ասես, որ չեն տալիս, անգամ Արցախի մասին։



Տուն–ինտերնատի սոցաշխատող Մարիամ Բադալյանն ասում է, որ Ռոբինը նաև իրենց` աշխատողների ընկերն է դարձել, իսկ տարեցներն шնhшմբեր սպասում են, թե երբ է գալու Ռոբինի հետ շփվելու ժամը։ «Նախատեսված էր, որ Ռոբինը 2 ամիս պետք է մեզ մոտ մնա, բայց քանի որ տարեցները շատ են կապվել նրա հետ, Ռոբինը ևս 8 ամիս կմնա այստեղ։ Կան տարեցներ, որ ասում են` Ռոբինին երազում են տեսնում»,–ասաց նա։

Հավելենք, որ նախագիծն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

Сообщение «Ռոբին ջան, Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու». տեսեք, թե ինչպես է ռոբոտը փոխել տուն–ինտերնատի տարեցների կյանքը (տեսանյութ) появились сначала на Интересные Истории.


от admin

-->