>

Օգոստոսի 15-ին ժամը 16:29-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Մ.Մաշտոցի 3 հասցեում բռնկված հրդեհի մասին:




Քոչարյանի զոհերը

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 4 մարտական հաշվարկ՝ մեկ ավտոսանդուղք, և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:





Հաղորդագրությունը փոխանցվել է նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, ԱՆ «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ին:
Անհրաժեշտության համար հրշեջ փրկարարներին ջրով ապահովելու նպատակով՝ կանչի վայր է եկել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ավտոմեքենան:

Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ:


Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18 :04-ին մարվել՝ ժամը 19:00-ին:



Դեպքի վայրում աշխատել են ՆԳ նախարարության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը:
Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Сообщение Հրդեհ՝ բնակելի շենքի տանիքում появились сначала на MediaNews.


от admin

-->