>


Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, երեք շաբաթվա ընթացքում ուժի մեջ կմտնեն լրացուցիչ սահմանափակումներ, փոխանցում է 1tv.ge-ն։








Մասնավորապես, համակարգող խորհրդի որոշմամբ, օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը.
Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի վերաբերում միջքաղաքային տրանսպորտին։
Փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային մրցումները լիովին սահմանափակվում են, բացառությամբ միջազգային հովանավորությամբ սպորտային մրցույթների։


Միևնույն ժամանակ, պետական գերատեսչություններին հանձնարարվեց աշխատողներին հնարավորինս անցկացնել հեռակա աշխատանքի, և խորհուրդը նմանատիպ հանձնարարական տվեց նաև մասնավոր գործատուներին:

Խորհրդի որոշմամբ, պատվաստումն առավելագույնի հասցնելու և հասանելիությունը մեծացնելու համար պատվաստման գործընթացում ներգրավվում են ռազմական բժիշկներից կազմված բրիգադներ: Քաղաքային տրանսպորտի սահմանափակման պայմաններում պետությունն ապահովում է բնակչության կանոնավոր փոխադրումները պատվաստման հիմնական օբյեկտներ:



Ըստ կառավարության աշխատակազմի, գործող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս խստացված է, ներառյալ սոցիալական միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհացերը և այլն: Նման միջոցառումների անցկացման համար օբյեկտները տուգանվում են 10 հազար լարիով, և խախտումը կրկնելու դեպքում ենթակա են փակման:

Сообщение «Երեխաների ժամանցի կենտրոնների, սննդի կետերի աշխատանքը սահմանափակվում է…». նոր սահմանափակումներ Վրաստանում появились сначала на MediaNews.


от admin

-->