>

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ էլիտան մասնակցում էր հերթական շքեղ հարսանիքի









Կիրակի օրը, Դվին ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի դստեր հարսանյաց արարողությունը։

Մեր տեղեկություններով՝ հարսանիքին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ, ով ի դեպ ինստագրամի ստորի բաժնում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր։




Հարսանիքին ներկա է եղել նաև Խաչատուր Սուքիասյանի խնամի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, սակայն, որ հարսանիքին ներկա չի գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Сообщение Երեկ ՀՀ էլիտան մասնակցում էր հերթական շքեղ հարսանիքի. ՀՀ վարչապետը ներկա չի եղել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->