>

2021թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ









արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Վ. Թաթոսյանը մահացել է:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Persona-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում:
Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի



զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել:

 


от admin

-->