>


Օգոստոսի 16-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։








Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։



Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

Сообщение Պայթյուն Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում․ տուժածների վիճակը գնահատել են կայուն ծանր появились сначала на MediaNews.


от admin

-->