>


Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1, 2, 3 մանկապարտեզների տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք տարեկան կարտադրեն 66 հազար կիլովատտ.ժամ էլեկտրաէներգիա։








Շինարարությունը կատարվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը 16 միլիոն 414 հազար դրամ է, որի 65 տոկոսը կամ 10 միլիոն 669 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 774 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում։


Այս ծրագրի իրականացման արդյունքում շահագործվելու է 40 կիլովատտ.ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը էլեկտրաէներգիայով կսնուցի թիվ 1,2,3 մանկապարտեզները և գիշերային լուսավորության ցանցը։ 25 կիլովատտ.ժամ հզորության արևային կայան կտեղադրվի թիվ 2 և 3 մանկապարտեզների տանիքներին, 15 կիլովատտ.ժամ հզորության կայան՝ թիվ 1 մանկապարտեզի տանիքին։



մասնագիտական հաշվարկներով վերոնշյալ երեք մանկապարտեզների էլեկտրաէներգիայի ծախսը, միասին վերցրած, տարեկան կազմում է 16 հազար 700 կիլովատտ.ժամ։

Կայանների շահագործման շնորհիվ տարեկան տնտեսվելու է շուրջ 2 միլիոն 900 հազար դրամ:

Сообщение Մարտունի քաղաքի երեք մանկապարտեզի տանիքին արևային ֆոտովոլտային կայան կտեղադրվի появились сначала на MediaNews.


от admin

-->