>


Լոգասենյակը տան այն հատվածն է, որն ամենից շատն է կեղտոտվում։ Ընտանիքի անդամները օրական մի քանի անգամ լվանում են ձեռքերը․ հաճախ հենց այնտեղ հավաքում կեղտոտ հագուստը և այլն։ Բնական է, որ մաքրություն պահպանելը բավականին դժվար է։

Ահա մի քանի կանոն, որոնք կօգնեն պահպանել լոգասենյակի մաքրությունն ու կոկիկությունը։




Քոչարյանի զոհերը

Առաջին բանը, որ պիտի սովորություն դարձնեք, լոգասենկակի դուռը կիսաբաց թողնելն է։ Դրա շնորհիվ խոնավությունը դուրս է գալիս, և պատերն ու կահույքը մնում են չոր։


Պլաստմասե օճառամանի մեջ սպունգ դրեք, և այն կներծծի ավելորդ ջուրը։ Միշտ դատարկեք այն բաժակի ջուրը, որի մեջ պահում եք խոզանակները։





Լողանալուց անմիջապես հետո մաքրեք հայելիներն ու ապակիները՝ չոր կտորով։ Այդ կերպ մաքրման գործընթացը ավելի հեշտ կլինի։



Մաքրություն անելիս բոլոր կեղտոտված հատվածներում մաքրող միջոց լցրեք ու թողեք որոշ ժամանակ։ Իսկ հետո մաքրեք կտորով։ Համոզված եղեք, որ այս դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կստացվի։


Դժվար հասանելի հատվածները մաքրելու համար ատամի խոզանակ օգտագործեք։



Զուգարանակոնքի մեջ ախտահանող միջոց լցրեք ու թողեք ողջ գիշեր։ Չմոռանաք փակել կափարիչը, որ հոտը չտարածվի բնակարանում։

Ազատվեք բոլոր կոսմետիկ միջոցներից, որոնք չեք օգտագործում, իսկ մնացածի համար հատկացրեք պահարան։ Այդպես լոգարանն ավելի կոկիկ տեսք կունենա։

Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո մաքրեք խողովակները և պարբերաբար լցրեք մաքրող միջոցներ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->