>


Արդեն 1 տարի է, ինչ ինձ մի հարց է տանջում, ու դրա լուծումը չեմ կարողանում գտնել։ Ես ու կինս, Նատալին, ամուսնացած ենք 8 տարի։ Մեր ծանոթանալու պահին սիրելիս աննկարագրելի գեղեցիկ մարմին ուներ։ Ինձ թվում էր, որ նա անթերի է։ Ուղիղ ոտքեր, նեղ գոտկատեղ, կարծես մոդել լիներ։ Սակայն մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց։





Մեր սառանարանում միշտ միայն առողջ սնունդ էր, ու կինս խստորեն հետևում էր իր քաշին։ Ես էլ շարունակ զմայլվում էի ու ուրախանում, որ ինձ նման կին է բաժին հասել։






Ապրեցինք 5 տարի ու հասկացանք, որ երեխա ունենալու ժամանակն է։ 1 տարուց իմացանք, որ կինս հղի է։ Մեր ուրախությանը չափ ու սահման չկար։ Սակայն հենց այդ պահից սկսած Նատալին կարծես այլ մարդ դարձած լիներ։ Դե բնական է, հղի է, հորմոններ, ախորժակ․․․ Բայց կինս ամեն օր զանգում ու պաղպաղակ, շաուրմա, հյութ ու նման այլ բարձր կալորիականությամբ սնունդ էր խնդրում գնել։ 



Почему женщины полнеют с возрастом


Անկառավարելի ախորժակն ուղեկցեց նրան ողջ հղիության ընթացքում։ Երբ ծնվեց որդիս, կինս շարունակեց սնվել նույն կերպ։ Երեխաս արդեն 1 տարեկան է, բայց կինս գիրանում է օրեցօր։ Ու բավական չէ, նա հիմա սկսել է ամեն օր հարցնել․



«Շատ գեր չեմ, չէ՞» կամ «Ասա, որ այնքան էլ չեմ գիրացել»։

5 причин, почему у вас никак не получается похудеть после родов - Летидор

Ինչպե՞ս ասեմ նրան ճշմարտությունը, որ չնեղացնեմ։ Չեմ ուզում նրան ցավ պատճառել, քանի որ իսկապես սիրում եմ, բայց և չեմ կարող թաքցնել ճշմարտությունը։ Ես ամեն անգամ լռում եմ ու գրկում Նատլիին, ասում, որ նա ամենագեղեցիկ կինն է։ Ու ես հասկացա, որ այդ կերպ վնասում եմ կնոջս․ նա հավատում է իմ խոսքերին ու անդադար բացում սառնարանի դուռը։ Իսկ գուցե ճիշտ կլիներ, եթե ասեի նրան իրականությունը, գուցե նա իսկապես չի նկատում, թե ինչի է վերածվել․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->