>

ՀՀ առաջին փոխվարաչպետ Արարատ Միրզոյանը գրում է.


«Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին «մամուլով» պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները՝ մտածելով, թե սրիկայությունն ու անբարոյականությունն էլ, ի վերջո, սահման պիտի ունենան։ Փաստորեն անհիմն լավատես էի։







Քոչարյանի զոհերը

Կոնկրետ այս մի զրպարտության առթիվ։ Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել։


Չէ, դատական հայց չեմ ներկայացնելու։ Ժամանակ չունեմ։ Համ էլ՝ ազատ մնացեք, նույնիսկ սրիկայության ու անբարոյականության մեջ։ Առողջություն ձեր ընտանիքներին։


Հ.Գ. Մայրս լավ է, արդեն տանն է»։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->