>

Հրազդանում այս տարի 8 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:




Քոչարյանի զոհերը

Կիրականացվեն արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ:





Միկրոշրջան, Կենտրոն, Հարավային, Ջրառատ և Վանատուր թաղամասերում կհիմնանորոգվեն միջթաղամասային ճանապահահատվածներ:

Հարավային, Կենտրոն, Վանատուր թաղամասերում կկառուցվեն խաղահրապարակներ:


Կհիմնանորոգվեն թիվ 4 և թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերն ու տանիքները:

Համայնքի վարչական տարածքում կկառուցվեն կանգառներ, կբարեկարգվեն տարածքները:

Կվերակառուցվեն համայնքի երաժշտական դպրոցի և մշակույթի տան տանիքները:



Կհիմնանորոգվի բակային տարածքների և թաղամասերն իրար միացնող հատվածի աստիճանավանդակը:

Ձեռք կբերվի վակումային մաքրող բազմաֆունկցիոնալ մեքենա:

Բոլոր աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:

Сообщение Հրազդանում այս տարի 8 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի появились сначала на MediaNews.


от admin

-->