>

Ալիևը դժգոհությունն ու զուգահեռ իրականությունը․ Մոսկվան կկատարի իր խոստումը

Ալիևը դժգոհել է, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին: Ալիևը այդ կապակցությամբ դժգոհում էր նաև Արցախի դեմ 44-օրյա պատերազմից առաջ, հուլիսյան հայտնի մարտերից հետո: Ալիևը դժգոհում էր, որ հուլիսից հետո մոտ 400 տոննա ռազմական սպառազինություն էր առաքվել Հայաստան:

Իհարկե այդ սպառազինությունը փաստորեն Հայաստանի համար մեղմ ասած բավարար չէր թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու, այդ ագրեսիան հետ մղելու համար: Փոխարենը, դա գուցե Ալիևի կամ Էրդողանի համար առիթ էր Արցախի դեմ պատերազմում բացահայտ ներգրավվելու համար:




Քոչարյանի զոհերը

Արդյո՞ք ներկայումս էլ սկսելով դժգոհել այն իրողությունից, որ Ռուսաստանը սպառազինում է Հայաստանին, Ալիևը նախապատրաստում է որոշակի հող իր ագրեսիվ գործողությունների և դրանցում Թուրքիայի նոր ներգրավման համար: Իհարկե այստեղ «մեխանիկան» թվում է պարզունակ, սակայն պարզ է նաև, որ Ալիևը ուղղակի դժգոհությունից չէ, որ դժգոհում է Հայաստանին սպառազինելու հանգամանքի կապակցությամբ:





Ալիևը անկասկած փորձում է քաղաքական խաղ կառուցել իր այդ դժգոհության վրա, նոր քաղաքական կոմբինացիա: Կամ, Ալիևի դժգոհության վրա նոր կոմբինացիա է փորձում կառուցել Թուրքիան:

Չի բացառվում, որ Ադրբեջանը սկզբի համար փորձում է կառուցել Հայաստանի լոգիստիկ շրջափակում, այս անգամ ոչ թե պատերազմի, այլ խաղաղ պայմանների համատեքստում: Այսինքն, կառուցել մի տրամաբանությամբ խաղ, որի նախկին փորձը արեց Երևանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, սակայն գործնականում թողեց այդ օրակարգը չսպասարկված:


Խոսքն այն մասին է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի այն ժամանակի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում խոսեց հակամարտության գոտի սպառազինության մատակարարման միջազգային էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին, որը կկանխի նոր պատերազմը:

Երևանը սակայն հնչեցնելով այդ միտքը, կամ բավարար հետևողականություն չցուցաբերեց այն օրակարգում առաջ մղելու համար, կամ պարզապես չկարողացավ այն հաստատել օրակարգում և առաջ մղել, գուցե նաև այն պատճառով, որ Ադրբեջանի խոշոր մատակարար էր նաև Ռուսաստանը և Մոսկվան կզրկվեր Բաքվին զենք վաճառելու հնարավորությունից: Կզրկվեին իհարկե նաև Իսրայելն ու այլ մատակարարներ, որոնց համար Ադրբեջանը խոշոր գնորդ էր:

Այդպիսով, Երևանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկարող եղավ սպասարկել իր իսկ հնչեցրած կարևոր միտքը; Այժմ կարծես թե այդօրինակ տրամաբանություն կարող է կառուցել Ալիևը, որը CNN Turk-ին տված հարցազրույցում նկատելիորեն ուրվագծում է Հայաստանի սպառազինումը ռեգիոնալ անվտանգության և խաղաղության սպառնալիքի հետ փոխկապակցելու տրամաբանությունը: Իհարկե դժվար է պատկերացնել, որ Բաքվին հաջողվի գործնականում արգելափակել Հայաստանի սպառազինումը:



Սակայն, չի բացառվում, որ Բաքուն կփորձի առնվազն «դե ֆակտո կոալիցիա» ձևավորել Հայաստանի սպառազինության գաղափարի դեմ, դրանից բխող հնարավոր այս կամ այն հետևանքով:

Ինչ խոսք, Ալիևի դժգոհությունն ուներ անշուշտ նաև այլ պատճառներ, գուցե ավելի կարևոր կամ առնվազն ոչ պակաս կարևոր, այդ թվում պայմանավորված ռուսական քաղաքականության հնարավոր վերաձևումների ռիսկով, ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ Մոսկվայի պայմանավորվածության հնարավոր սպառնալիքով, որ տեսնում են Բաքուն և Անկարան:

Բայց, բոլոր դեպքերում Երևանը թերևս այդ տեսանկյունից պետք է ուշադրության ներքո պահի ադրբեջանական հռետորաբանությունը, փորձելով աշխուժորեն հակազդել հնարավոր այդ երանգներին, որ նշմարվեց Ալիևի հարցազրույցում Հայաստանի սպառազինության և դրա քաղաքական ասպեկտի առումով, և ինչը կարող էր լինել տրամադրոությունների նախնական շոշափման մի փորձ:

Աղբյուր՝ 1in. a m

Сообщение Ալիևը դժգոհությունն ու զուգահեռ իրականությունը․ Մոսկվան կկատարի իր խոստումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->