>

Արցախյան վերջին պատերազմում հերոսացած, շատերի սիրելի հերոսի կերպար դարձած Մխիթարն այսօր կբոլորեր ծննդյան քսանմեկ տարին։ Մխիթարը ծնունդով Երևանից էր։ Իր մարդկային որակների շնորհիվ շատ սիրված ու հարգված էր իր շրջապատում։




Քոչարյանի զոհերը

Մխիթարի զինծառայությունն անց է կացել Հադրութում։ Նրան ընդամենը երեք ամիս էր մնացել, որ ավարտի ծառայությունն ու տուն վերադառնա, երբ սկսվում է քառասունչորս օր ձգված հայտնի ու աննախադեպ պատերազմը։





Պատերազմական գործողություններից մեկի ժամանակ Մխիթարն իր երկու ընկերների հետ է լինում։ Երբ հակառակորդի hարվածից ընկերներից մեկը՝ Արթուրը, վիրավորվում է, Մխիթարն ու մյուս ընկերը՝ Հայկը, վազում են նրան օգնելու։




Այդ ժամանակ լինում է երկրորդ hարվածը, ինչի արդյունքում Մխիթարն ու Հայկը զոհվում են, այդպիսով կենդանի վահան դառնալով Արթուրի համար և փրկելով նրա կյանքը։

Մխիթարի ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել այն փաստը, որ իրենց լուսավոր զավակն այլևս չկա։

Сообщение Այսօր անմահ հերոս Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա անցած կարճ, բայց հերոսական կյանքի մասին появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->