>

Նախօրեին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում։ Երեկ ժամը 16.00-ի սահմաններում հայտնաբերվել է 1959թ. ծնված կնոջ դի՝ իր տան պատշգամբի առաստաղի մետաղական օղակից հակի թելով կախված:


Օպերատիվ-քննչական խմբի հետ միասին դեպքի վայր են մեկնել դատաբժշիկը, փորձագետը։







Քոչարյանի զոհերը

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կնոջ պայուսակում հայտնաբերվել է գրություն, որտեղ տուժողը խնդրել էր ոչ մեկին չմեղադրել իր մահվան մեջ. «իմ մահվան մեջ ոչ-ոքի չմեղադրել, պարզապես հոգնել եմ»։


Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->