>


Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվեց վերջին շաբաթների ընթացքում, երբ թալիբները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա ։








Կիրակի օրը ԶԼՄ–ները հայտնեցին, որ թալիբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը։ Նույն օրն ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ առել նախագահի նստավայրը։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հերթին հայտարարեց, որ երկիրը լքել է արյունահեղությունը կանխելու համար։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմն էլ հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է։


Որից քիչ անց համացանցում սկսվեց շրջանառվել տարբեր լուսանկարներ, որոնք ծաղրի առարկա դարձան օգտատերերի կողմից, մասնավորապես հայ օգտատերերը սկսեցին համեմատականներ տանել Արմեն Սարգսյանի և թալիբ առաջնորդներից մեկի լուսանկարի միջև։



 

Сообщение Էս էլ թալիբ Արմեն Սարգսյանը․ համացանցում ծաղրում են Արմեն Սարգսյանին появились сначала на MediaNews.


от admin

-->