>


Երբ ցանկանում եք համեղ ու թարմ թխվածքաբլիթ, իսկ շատ ժամանակ չունեք, առաջարկում ենք պահպանել այս բաղադրատոմսը։ Համոզված ենք, որ ձեր ընտանիքի անդամները կխնդրեն հաճախ պատրաստել։

Быстрое печенье «К чаю»

Այս թխվածքաբլիթը պատրաստելու համար պահանջվում է 15 րոպե ու շատ քիչ բաղադրիչներ։










Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 260գ
  • շաքարավազ՝ 100գ
  • կարագ՝ 110գ
  • ձու՝ 1 հատ
  • դեղնուց՝ 1 հատ
  • կաթ՝ 1ճ․գ․
  • վանիլին՝ 8գ
  • փխրեցուցիչ՝ 5գ
  • աղ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ․


Խորը տարայի մեջ լցնել փափկած կարագը, ձուն, շաքարավազը, վանիլինն ու կաթը։ Ավելացնել մի պտղունձ աղ։ Սկզբում խառնել փայտե գդալով, իսկ հետո՝ պատառաքաղով։



Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ միասին։ Մաս-մաս ավելացնել առաջին զանգվածին՝ ձեռքերով հունցելով։ Պիտի ստացվի փափուկ էլաստիկ խմոր։

печенье к чаю



Ծածկել խմորով տարան տոպրակով և կես ժամով ուղարկել սառնարանը։ Տեղափոխել այն յուղաթղթի վրա և գրտնակել՝ 6-8մմ հաստությամբ շերտ ստանալով։

Ձևավոր դանակով կտրատել քառակուսիների։ Դեղնուցը հարել և քսել խմորի մակերեսին։ Պատառաքաղով նախշ անել։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 13-15 րոպե, 180 °С ներքո։

домашнее печенье

Բարի ախորժակ։

 


от admin

-->