>


Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղույթամբ ադրբեջանական կրակոցները գիշերվանից մինչ այս պահը դադարել են։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը՝ հավելելով․ «Վիճակը նորմալ է, մինչև հիմա չկան կրակոցներ։ Տները չեն վնասվել, ոչ մի բան չի վնասվել»։








Քոչարյանի զոհերը

Չիտչյանը նաև ասաց, որ երեկ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղեր են այցելել իրավապահները և մարզի ղեկավարությունը։


Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի՝ մասնավորապես Կութի և Նորաբակ գյուղերի բնակավայրերի ուղղությամբ։

Փոխհրաձգության արդյունքում Գեղարքունիքում երեկ 19-ամյա զինվոր է սպանվել, որը վիրավորվել էր գլխից։



Երեկ առավոտյան ևս մեկ զոհ ենք ունեցել Երասխի հատվածում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից պայմանագրային զինծառայող էր։

Сообщение «Գիշերվանից միչև հիմա կրակոցներ չկան…»․ Կութի վարչական ղեկավար появились сначала на MediaNews.


от admin

-->