>


«Տիկին Մկրտչյան, հիշում ենք, թե ինչ օդիոզ դեմքերի, ինչ անունների հետ էր կապված, օրինակ, ձկնաբուծարանների գործունեությունը»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:








Նա հիշեցրեց, որ նույնիսկ ՀՀԿ-ականներն էին ԱԺ ամբիոնից ընդունում, որ բարբարոսաբար են վերաբերվել ստորգետնյա ջրերին. «Մենք ստացանք տխուր ժառանգություն՝ կասեցված ֆինանսական գործարքներ ու ժամկետանց վարկեր: Պարոն Պապիկյանն այս ամբիոնից պարզաբանեց, որ Վեդու ջրամբարի դեպքում այդ կասեցված ֆինանսական գործարքները հեղափոխությունից հետո են դրվել ժամկետների մեջ, և ինչպես պարոն Սարգսյանն ասաց՝ ջրամբարի կառուցումը մեկնարկած է և անգամ ավարտվում է: Այսինքն՝ միայն հեղափոխությունից հետո են այս աշխատանքները պատշաճ իրականացվում»:


Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու ու լուծումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:



Сообщение «Հիշում ենք, թե ինչ օդիոզ դեմքերի հետ էր կապված ձկնաբուծարանների գործունեությունը…». Հասմիկ Հակոբյանը՝ Աննա Մկրտչյանին появились сначала на MediaNews.


от admin

-->