>

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ.-ի հրամանով՝ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ հուլիսին ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ:
Մասնավորապես․

«Չոր Ձոր» ՍՊԸ-ն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից՝ 12.08.2013թ.-ին մինչև 12.08.2063թ․-ը գործողության ժամկետով, «ԺԱՅՌԱԿՈՓ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 22.04.2013թ.-ին մինչև 22.04.2063թ.-ը գործողության ժամկետով, և «ՍԱԼԲԵԿԱ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 20.10.2012թ.-ին մինչև 19.10.2035թ․-ը գործողության ժամկետով՝ լեռնահատկացման ակտերով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել են ընդերքի շահագործման իրավունք։




Քոչարյանի զոհերը

Սակայն մինչ ստուգման պահը վերը նշված երեք ՍՊ ընկերություններն էլ՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում՝ նշված երեք ՍՊ ընկերություններն էլ կնքել են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրեր և, տարեկան վճարելով չնչին վարձավճար, էական վնաս են պատճառել համայնքին։
Մեկ այլ դեպքում՝ Սիսիան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ քաղաքացի Ե․ Հ․-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում, «Գենիկ Գրիգորյան» ԱՁ հավատարմագրային կառավարման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության շինություններ (հյուրանոց, գիշերային ակումբ, հացատուն և լցակայան), որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։





Հաջորդ դեպքում՝ Սիսիան համայնքի Հացավան գյուղում գտնվող «MJA Resort» հանգստի գոտու մի հատվածն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության համայնքային սեփականության և գյուղատնտեսական նպատակային նշանակության քաղաքացու սեփականության հողամասեր են, որոնց նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով կրկին էական վնաս է պատճառվել համայնքին։

2019․թ-ի մայիսի 30-ի՝ համայնքի ղեկավարի որոշմամբ Վ․ Բ․-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ կառուցապատված ինքնակամ շինությամբ:
2019 թ․ նոյեմբերի 7-ին համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ աճուրդում հաղթող ճանաչված Վ․ Բ․-ին օտարվել է 0.25հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հարևան հողամասը։ Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 09.08.2007թ. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N980-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են հասարակական կանաչապատ տարածք, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։


Բռնակոթ համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը 02.11.2017թ. անհայտ հիմքով կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով 1.914հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է իր որդուն՝ Հ․ Առաքելյանին, հաշվի չառնվելով, որ նշված հողամասի նկատմամբ գոյություն ունի 22.10.2008թ. Բռնակոթ համայնքի և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲ ընկերության միջև վարձակալության պայմանագիր, և խնդիրը լուծել են միայն պայմանագրում փոփոխություն կատարելով։ Արդյունքում՝ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որն էլ նշված հողամասից 0.0063հա մակերեսով հատվածը վարձակալության իրավունքով տրամադրել է «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերությանը։

Հաջորդ երկու դեպքերով՝ համայնքային սեփականություն հանդիսացող և «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության «Խնձորի այգի» ռեստորան և հանգստի գոտի, քաղաքացի Ս․ Խ․-ին վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել է «ԱԿՎԱ Ռեզորթ» հանգստի գոտի, որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն և սեփականության իրավունքի գրանցմանն ուղղված համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։

04․11․2019թ․-ին Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Չարենցի փողոց 10/1-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ, 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Բ․-ն։ Հողամասի աճուրդով վաճառքին մասնակցած չհաղթող Գ․ Ե․-ի հայտում առկա ստորագրությունը և անձնագրում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր են։ Աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 8 արձանագրության ուսումնասիրությունից պարզվում է, որ «աճուրդի կազմակերպիչ» գրառմամբ ռեկվիզիտում առկա ստորագրությունը չի համընկնում համայնքի ղեկավարի ստորագրության հետ, ուստի՝ վարկած է առաջանում, որ աճուրդը չի կազմակերպվել այն կազմակերպելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի՝ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից։



20․09․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ։ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ՍՊԸ-ն։ Այս դեպքում չհաղթող մասնակից եղել է ֆիզիկական անձ, որի պարագայում արժանահավատ չի դառնում այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը նպատակ է ունեցել Սիսիան համայնքի տվյալ հասցեի հողամասի գնորդը դառնալով՝ կառուցել կապի աշտարակ, ուստի՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել է ձևական աճուրդ։

Սիսիան համայնքի Չարենցի փողոցի 9/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 4 արձանագրության հիմքով օտարվել է Ա․ Յ․-ին։ Աճուրդի մասնակիցների կողմից ներկայացված և գրանցված հայտերը ստորագրված չեն եղել, որի հիմքով վարկած է առաջանում, որ հայտերը չեն լրացվել մասնակիցների կողմից, և կազմակերպվել է ձևական աճուրդ։
12․05․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Պ․ Սևակի 23/23 հասցեում և Իսրայելյան 1/1-3 հասցեում գտնվող հողամասերի աճուրդ։ Առաջին դեպքում 3 մասնակիցների պարագայում ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Բ․ Գ-ն։ Մասնակիցներից՝ Ա․ Մ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է եղել անձնագրում առկա ստորագրությունից։ Երկրորդ հասցեի աճուրդի պարագայում 2 մասնակիցներից ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Արդեն Ղազարյանը։ Չհաղթող մասնակցի՝ Ա․ Ղ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է անձնագրում առկա ստորագրությունից։ Վերոգրյալով պայմանավորված՝ վարկած է առաջանում, որ երկու աճուրդներն էլ կազմակերպվել են ձևականորեն։

17․12․2018թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Խանջյան փողոց 111 հասցեում գտնվող հողամասի և 04․06․2014թ․ Գայի 1-1/3 հասցեում գտնվող հողամասի աճուրդներ։ Առաջին դեպքում 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Հ․-ն, իսկ երկրորդ դեպքում՝ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Գ․ Մ․-ն։ Վերոգրյալ հանգամանքներից ելնելով՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել են ձևական աճուրդներ։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Сообщение Ինչ բացահայտումներ են նախորդել Սիսիանի քաղաքապետի հրաժարականին появились сначала на MediaNews.


от admin

-->