>

2021թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.2021թ. երեկոյան, «ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված 59-ամյա կինը նախօրեին՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, մահացել է, որից հետո՝ դիահերձարան տեղափոխվելուց 24 ժամ անց, պարանոցի շրջանում ի հայտ են եկել կապտուկներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։




Քոչարյանի զոհերը

Դատաբժշկի արձանագրության համաձայն՝ կնոջ մահվան պատճառը հանդիսանում է մեխանիկական շնչահեղձությունը:





ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Արմավիրի բնակիչ է՝ 23 տարեկան:


Պարզվել է նաև, որ դեպքի օրը տուժածի տանը վիճաբանություն է տեղի ունեցել կնոջ և 23-ամյա երիտասարդի միջև, որի ժամանակ երիտասարդը բռունցքներով մի քանի անգամ հարվածել է կնոջ դեմքին և գլխին, այնուհետև պարանոցին եղած թելը, որից կախված է եղել բանալի, ձգել է նրա պարանոցին, իսկ երբ զգացել է, որ կինը չի շնչում, հեռացել է:



Սպանություն դատապարտյալների հիվանդանոցում. կալանավորը սպանել է մեկ այլ կալանավորի

Երիտասարդը ձերբակալվել է 59-ամյա կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Сообщение «Ինսուլտ և թոքաբորբ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված կինը խեղդամահ էր արվել. ՔԿ появились сначала на MediaNews.


от admin

-->