>

Լավրովը հաստատեց․ ՀՀ-ին այլևս մեկ տարբերակ է մնում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս բեռնափոխադրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին:

«Այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, այնպես որ,





խնդրում եմ ավելի ուշադիր եղեք այդ խոստումնալից տարածքին, այն, իմ կարծիքով, ակնհայտորեն տնտեսական օգուտներ կունենա»,- ասել է նա Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպման ժամանակ:





«Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,- ընդգծել է նախարարը:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի շրջանակում այցելելով Արարատի մարզ, եղել է նաև Երասխի սահմանին, շփվել հայ և ռուս սահմանապահների հետ: Կոպիրկինի այցի մասին տեղեկություն է տարածել Հայաստանում ՌԴ դեսպանատունը:

Կոպիրկինն արձակուրդի ընթացքում մի քանի օր է այցելում է Հայաստանի մարզեր, նա եղել է նաև հայ-թուրքական սահմանային ուղեկալում՝ օրեր առաջ: Այժմ ահա նա այցելում է հայ-ադրբեջանական սահման, Երասխ: Ընդ որում, այցը հատկանշական է այն իմաստով, որ տեղի է ունենում Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի ֆոնին, ինչի հետևանքով դիպուկահարի կրակոցից զոհվել էր Հայաստանի զինուժի ծառայող:


Մինչ այդ հայկական կողմը տեղեկություն էր տարածել Սյունիքում Սև լճի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձի մասին, որը կասեցվել է և ըստ հայկական կողմի ադրբեջանցիները նահանջել են տալով զոհ և ունենալով վիրավորներ: Դրան ժամեր անց հաջորդել էր սադրանքը Երասխի դիրքերի ուղղությամբ: Ավելի ուշ արդեն, ադրբեջանցիները դիմել էին սադրանքի Գեղարքունիքի սահմանային դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական կողմը հակադարձել է հակառակորդին, որը նահանջել է՝ տալով առնվազն երեք զոհ և ունենալով վիրավորներ: Ցավոք, հայկական կողմը մեկ զոհ ունի նաև Գեղարքունիքի ուղղությամբ:



Ադրբեջանական ակտիվ սադրանքների նոր ալիքին նախորդել էր Բաքվի ղեկավար Ալիևի դժգոհությունն այն հանգամանքի կապակցությամբ, որ Ռուսաստանը սպառազինում է Հայաստանին: Այդ ֆոնին, ՌԴ դեսպանի այցը Երասխի սահման հնարավոր է դիտարկել որոշակի պատասխան Ալիևի դժգոհությանը:

Մոսկվան այդ իմաստով հայտնվել է բավականին բարդ վիճակում: Մի կողմից բարդ է լարել հարաբերությունը Բաքվի հետ, մյուս կողմից շատ բարդ է Բաքվին շարունակել սիրաշահել Հայաստանի ու Արցախի հաշվին, հատկապես Արցախում էլ ՌԴ ռազմական ներկայության պայմաններում: Մոսկվայի համար այստեղ ակնհայտորեն կա մի ելք՝ հնարավորինս աշխուժացնել Ֆրանսիայի և ԱՄՆ դերակատարումը և հնարավորինս արագ դուրս գալ «միանձնյա պատասխանատվության» դաշտից:

Ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանը կարծես թե փորձում է հրաժարվել անգամ այդ ելքի պատասխանատվությունից և դրան մղել Հայաստանին, այդպիսով Երևանի վրա թողնելով հնարավոր այսպես ասած «արատավոր էֆեկտի» պատասխանատվությունը:

Իսկ բանն այն է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը չի կարող լիել ակնթարթային, եթե անգամ Մոսկվան մտածի այդ ուղղությամբ: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան այդ իմաստով Ռուսաստանին «օգնության կշտապեն» միայն որոշակի պայմաններով: Իսկ այդ ընթացքում, ռեգիոնում կարող են ծավալվել իրադարձություններ, որոնք կմնան Ռուսաստանի վրա: Այստեղ բավականին երկիմաստ վիճակ է ստեղծվում նաև Հայաստանի համար:

Մի կողմից պետք չէ անել քայլեր, որոնք Ռուսաստանին հնարավորություն կտան խուսանավել իրավիճակի համար իր պատասխանատվությունից, որ ստանձնել է նոյեմբերի 9-ով, մյուս կողմից ակնառու է, որ Մոսկվան ի զորու չէ արդյունավետ իրացնել իր պատասխանատվությունը ու Երևանի համար էական է ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ աշխատանքը, որպեսզի Ռուսաստանի հետ նրանց քննարկումները չստեղծեն ռեգիոնալ որոշակի վակուում, ինչից կարող է օգտվել Ադրբեջանը:

Сообщение Լավրովը հաստատեց․ ՀՀ-ին այլևս մեկ տարբերակ է մնում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->