>

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Դուք կպատկերացնե՞ք, որ ես ուղիղ լայվ մտնեմ ու լուրջ դեմքով խոսեմ կամ հարցազրույցներ տամ գինեկոլոգիայի թեմայով… Ոչ: Չեմ անի:


Բա ո՞նց են մարդիկ իրենց թույլ տալիս բացարձակ հեռու լինելով բանակցային գործընթացից, ղարաբաղյան խնդրից, կամերան ձեռքներն առնեն ու լուրջ դեմքով քննարկեն ԱՄՆ դեսպանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ: Լավ, էս դիլետանտությունը, պոպուլիզմը արդեն խորտակելու է երկիրը:







Քոչարյանի զոհերը

Ծանոթանում ես մարդկանց կարծիքների հետ, հասկանում ես, որ նույնիսկ Միլսի ամբողջ հարցազրույցը չեն կարդացել, էլ չասեմ՝ բնօրինակով չեն կարդացել, որ նույնիսկ իմանան՝ ճիշտ է թարգմանված, թե ոչ:

Էլ չասեմ, որ Ղարաբաղի մասով Միլսը միայն մեկ նախադասություն չի ասել՝ հողերի պահով: Տո, այ, արի ու մի ասա, ամենագետիկներ, կարդացել եք գոնե՞, որ Միլսը ասում է, որ այս հողերի մասին ՀՀ բոլոր կառավարությունները Վաշինգթոնին ասել են, որ դա Խաղաղության խայմանագրի համար փոխանակման ենթակա են ներկայացվել ու Վաշինգթոնում մինչև հիմա այդպես գիտեն…


Կարդացե՞լ եք, որ դեսպանն ասում է, հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքներով, որոնցից մեկը ինքնորոշումն է, ու հայ ժողովուրդը պետք է որոշի թե ինչի է պատրաստ… Լավ էս աստիճանի մանիպուլյացիները որ անում եք, գիտակցելով եք անո՞ւմ, թե՞ չգիտակցելով…


Եթե բեսեդկա է, գոնե ձեր բեսեդկայում խոսեք ու դրանից դուրս մի եկեք, մի խառնեք իրավիճակը, որ ուրիշներն էլ հանրությանը բացատրեն, թե իրականում ի՞նչ է ասվել, ինչո՞ւ և ինչպե՞ս…

Եւ վերջապես, էդ նոր իմացա՞ք, որ ՀՀ բոլոր երեք նախագահությունները խնդիրների նույն շրջանակն են ընդունել, որոնք Մադրիդյան առաջարկներում գրված են… Իյա, լո՞ւրջ եք ասում… Բա ինչի՞ չեք ընտրությունների քարոզարշավներին հետևում, թե ո՞վ ինչ է խոսում Ղարաբաղից…»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->