>


Ծնողներիս հետ միշտ շատ սառը հարաբերություններ եմ ունեցել։ Մեր շփումը վերջին տարիներին սահմանափակվում էր միայն միմյանց տոներին զանգելով։ Երբեք չենք եղել ջերմ, սիրով լի, ինչպես սովորաբար բոլոր ընտանիքներում է ընդունված։ Իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ ծնողներս հրաժարվեցին օգնել ինձ, երբ ընդհանրապես գումար չունեի, որ գոնե մի հատ հաց գնեի։

Հետո ամեն ինչ կարգավորվեց ինձ մոտ։ Ու բնական է, որ կարող են ֆինանսական խնդիրներ լինել, որովհետև դեռ նոր էի տանից գնացել ու առանձնապես չէի հասցրել կարգավորել գործերս։

Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ թեթևություն զգացի, երբ 18 տարեկան դառնալուց հետո առանձնացա ծնողներիցս։ Ես այդ ժամանակ արդեն գիտեի, որ մեր շփումը լինելու է խիստ սահմանափակ։




Քոչարյանի զոհերը






5 տարի անց հանդիպեցի ապագա ամուսնուս, ու երբ որոշեցինք ամուսնանալ, ի սկզբանե գիտեի, որ չեմ ուզում այդ օրը տեսնել ծնողներիս։ Նրանք ինձ այնքան շատ ցավ են պատճառել ծնված օրվանից, բայց մինչև հիմա չգիտեմ՝ թե ինչու եմ այդ կարգի չսիրված եղել։



Ես հրավիրել էի մեր բարեկամներից մի քանիսին, ում հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել։ ՈՒ հենց նրանք էլ պատմել էին ծնողներիս։ Վերջիններս առանց հրավիրելու եկել էին ռեստորան։


Մայրս ներս մտնելուն պես մոտեցավ ինձ ու սկսեց գոռալ․



Հարազատ ծնողներիդ չես ուզու՞մ հրավիրել․․․ Մենք քեզ պահել-մեծացրել ենք, բայց հարսանիքիդ չես կանչու՞մ․․․

Ես հասկացա, որ հնարավոր չէ խուսափել նրա հետ վեճից, ու խնդրեցի լռել՝ հանուն ինձ։ Խոստացա՝ մյուս օրը զանգել ու խոսել։

😥 Сын не пригласил меня на свадьбу, так ехать или нет? | Форум | Узнай Всё

Հյուրերը շոկի մեջ էին, այնքան տհաճ էր այդ ամենը․․․ Հարսանիքս փչացած եմ համարում, թեպետ հայրիկս ու մայրիկս այևս ոչ մի խոսք չասացին ողջ ընթացքում։ Գոնե դրա հաար շնորհակալ եմ։

Հենց հաջորդ օրը ինձ ուրիշ հեռախոսահամար գնեցի, իսկ նոր հասցես չասացի իմ հին ծանոթներից ոչ մեկին․․․ ուզում եմ ընդմիշտ մոռանալ նրանց մասին․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->