>


Մենք և զոքանչս ապրում ենք միասին։ Մի քանի տարի առաջ ես ու կինս մեծ պարտքեր ունեինք, ու ստիպված եղանք վաճառել մեր բնակարանը։ Զոքանչս միայնակ էր ապրում, ու առաջարկեց, որ մնանք իր հետ․ համ իրեն տխուր չի լինի, համ մենք վարձ չենք տա։

Վերջերս երեկոյան հյուրասենյակ մտավ զոքանչս ու ասաց, որ 1 ամսով հյուր է գալու իր քրոջ աղջիկը, որն արդեն 15 տարի ապրում է Մոսկվայում։ Անահիտը 44 տարեկան է, վերջերս է ամուսնալուծվել, երեխաներ չունի, ու պարզվեց՝ գալիս է Հայաստան, որ մոռանա խնդիրների մասին։




Քոչարյանի զոհերը






Հենց Անահիտը մտավ ներս, հասկացանք, թե ով է տան գլխավորը։ Առաջին օրը նա հայտնեց, որ մեր տանը շատ կենդանի կա։ Նա նկատի ուներ թութակին ու շանը։ Պահանջեց նրանց պատշգամբում պահել։

Մի քանի օրից նա լիարժեք ընտելացավ մեր տանը ու այն կարգի, որ սկսեց մտնել անգամ իմ ու կնոջս ննջասենյակ։ Կարծում եմ, դա բոլորի համար էլ տհաճ է։

Զոքանչիս նա նույնպես բարկացնում էր՝ անընդհատ դժգոհելով, թե ինչու է վերջինս ուշ գալիս աշխատանքից ու չի գնում իր հետ զբոսնելու, քաղաքը ցույց տալու։


Разгрузить холодильник. 14 продуктов, которые можно хранить в комнате



Համբերությանս բաժակը լցվեց, երբ տեղի ունեցավ հետևյալ միջադեպը․ բանն այն է, որ մի քանի օր առաջ կնոջս ծննդյան օրն էր։ Ես նախապես պատրաստվել էի, գնումներ կատարել․ լցրել էի սառնարանը ամենաթանկ ու լավ սնունդով, որ կնոջս համար հաճելի տոն կազմակերպեմ։



Ու հաջորդ օրը մտնում եմ տուն, մեկ էլ տեսնում, որ գնումներս սեղանին են։ Անահիտը բացել էր մի շիշ գինի, դասավորել ուտելիքները ու կլանում է ամբողջը․․․

Դա ինձ այնքան բարկացրեց, որ չկարողացա հանգիստ տոնով հայտնել դժգոհությունս։ Իսկ նա փոխանակ ներողություն խնդրեր, ասաց․

-Հա, դե լավ, մի կտոր երշիկն ես ափսոսում․․․ Համ էլ ձեր գոտկատեղի մասին եմ մտածում։

Երբ պահանջեցի հեռանալ մեր տնից, նա հիշեցրեց, որ դա իր մորաքրոջ տունն է, այլ ոչ թե մեր, այնպես որ կմնա այնքան, որքան իրեն է հարմար։ Բարեբախտաբար, զոքանչս իմ կողմից էր, քանի որ նա էլ էր հոգնել աներես հյուրից։

Վերջապես Անահիտը գնաց, ու մենք բոլորս հանգիստ շունչ քաշեցինք։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->