>

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում, որովհետև տեսնում է, որ դու սահմանում համարյա ոչինչ չես անում: Տեսնում է քո խրшմшտները, քո ինժեներական աշխատանքները: Ինչքան լրագրողներին արգելեք սահման գնալ, ինչքան էլ հարցումներին ընդհանրապես չպատասխանեք, միևնույն է՝ ադրբեջանցիներն ամեն ինչ տեսնում են, յուրաքանչյուր սանտիմետր նկարում են, եթե իրենց պետք է լինում: Ալիևը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել ու սրան-նրան է հրավիրում սահմանը պաշտպանելու: Ալիևը համոզված է, որ դրսից ոչ ոք էլ չի գալու Հայաստանի սահմանները պաշտպանելու, նա ինքը խոսում է այդ «պոտենցիալ եկողների» հետ:




Քոչարյանի զոհերը





Այնպես որ, այլընտրանք չունենք, դшտшպшրտվшծ ենք ուժեղ բանակ ունենալու: Բոլորը, չգիտես ինչու, սկսել են խոսել ապագայից, ապագա չի կարող ունենալ մի երկիր, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել, անհեթեթ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին: Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է հայտարարել, իր շրջապատից գոնե մեկը նրան չի՞ բացատրել, որ պարտություն կրողը չի կարող նույնիսկ խաղաղություն մուրալ: Որևէ մեկը նրան չի՞ բացատրել, որ խաղաղությունը հայտարարելով չի լինում: Նրան չեք բացատրե՞լ, որ պարտությունից հետո Հայաստանը որևէ բան չի որոշում այլևս, որ Հայաստանն այլևս որևէ լծակ չունի որևէ մեկին որևէ բան պարտադրելու: Դիմումներ ենք գրում միջազգային կառույցներին, զանազան կազմակերպությունների՝ նրանց ինչ-որ պահանջներ ներկայացնելով: Ցնորք է լրիվ: Չգիտեմ՝ աշխարհում կա՞ մեկ այլ ազգ, որ չուզենա իր սահմանը պաշտպանել: Ցնորք է լրիվ, իսկապես ցնորք է 21-րդ դարի հայը»:




Աղբյուրը` Էդիկ Բաղդասարյան

Сообщение «Գիտե՞ք Ալիևն ինչու է էդքան ինքնավստահ խոսում». Էդիկ Բաղդասարյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->