>

Այն բոլորովին չոր չէ, ուստի կրեմի կարիք չի զգացվի:

Բաղադրիչներ
Ալյուր— 1 բաժակ, Հավկիթ — 5 հատ
Շաքարավազ — 1 բաժակ, Փխրեցուցիչ— 2,5 թ/գ
Աղ— մի պտղունց, Ջուր— 140 մլ
Կիտրոնաթթու — 1/4թ/գ, Ձիթապտղի յուղ — 90 մլ
Պատրաստման եղանակը




Քոչարյանի զոհերը

Վերցնում ենք հավկիթները և առանձնացնում դեղնուցը սպիտակուցից: Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը, 150 գր. շաքարավազը:





Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները, ապա ավելացնում ջուր: Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:

Խառնում ենք գդալով, իսկ հետո հարիչով, մինչև կդառնա միաձույլ զանգված:


Հարում ենք 5 ձվի սպիտակուցները այնքան, մինչև կստացվի կայուն փրփուր:

Դանդաղ լցնում ենք կիտրոնաթթուն, խարում ենք, ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը և կրկին հարում ենք, մինչև ստացվի խիտ զանգված:

Սպիտակուցները ավելացնում ենք խմորին և դանդաղ ու խնամքով խառնում ենք սիլիկոնե փայտիկով:



Ջեռոցը ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի: Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը:

Եփում ենք այն 45 րոպե: Եփելուց հետո թողնում ենք բիսկվիտը մի փոքր սառչի, ապա մատուցում:

Այս բիսկվիտը պահպանվում է մեկ շաբաթ: Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով:

Բարի ախորժակ:

Сообщение Շիֆոնե բիսկվիտ: Անչափ համեղ, թեթև, նուրբ՝ իսկական շիֆոն. Պատրաստվում է շատ արագ և հեշտ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->