>

Ո՞վ է ցուցմունք տվել Գորիսի փոխհամայնքապետներ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ․ Մանրամասներ

Էդգար Արամյանը համոզված է, որ Մենուա Հովսեփյանի ու Իրինա Յոլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։




Քոչարյանի զոհերը

Գորիսի փոխհամայնքապետներ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էդգար Արամյանը։





Նրա խոսքով` Հովսեփյանին և Յոլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումն արդեն կայացվել է, նրանց ձերբակալել են հենց կալանավորման միջնորդությունը քննելու նպատակով դատարան ներկայացնելու համար։

Օրենսդրական վերջին փոփոխություններից հետո ձերբակալման ձևերից մեկն էլ դա է, այսինքն` նրանց ձերբակալել են, որպեսզի հետագայում մեղադրանք առաջադրեն և կալանքն ընտրեն որպես խափանման միջոց։


Ըստ Արամյանի` ինքը փորձելու է դատարանում պայքարել չարիքի դեմ, և եթե դատարանը տա կալանավորման սանկցիա, ընթացակարգի համաձայն` կանցնի բողոքարկման բոլոր փուլերով։

Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ: Իրավապահ մարմինները Հովսեփյանին ու Յոլյանին Գորիսից տեղափոխել են Երևանի Քննչական կոմիտե։



Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։

Կալանավորվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովանական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Сообщение Ո՞վ է ցուցմունք տվել Գորիսի փոխհամայնքապետներ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի դեմ․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->